Սլացիկ մարմին, օձի պրինտով զգեստ․ Շպռոտը՝ մարմինն ընդգծող հագուստով

18:03   29 սեպտեմբերի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրում Շպռոտը կրում է օձի պրինտով, մարմինն ընդգծող զգեստ, կերպարն ամբողջացրել է վառ կարմիր երանգի շրթներկը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, փոխարենը՝ երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում․ երկարափեշ, փքված, երեկոյան, խորը դեկոլտեով զգեստ, վառ շպար։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Շնորհակալ եմ բոլորիցդ։ Սիրում եմ ձեզ ամպի չափ»։



© NEWS.am STYLE