Լիա Զախարյանը՝ հմայիչ կերպարում

22:42   29 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր միկրոբլոգում մշատպես գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարներում դերասանուհին պատկերված է ծաղիկների ֆոնին։ Լիա Զախարյանը կրում է սեւ երանգի, մի ուսը բաց, համարձակ բացվածքով զգեստ։ Կերպարն ամբողջացրել են նույն երանգի կոշիկները։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին պատկերված էր լողափին, եւ կադրում կարելի էր տեսնել գեղեցիկ մայրամուտը։ Լիան ոճային կերպար էր ընտրել՝ երկար փողքերով տաբատ, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում քաղաք, մայրամուտ, լողափ։



© NEWS.am STYLE