Վայելելում եմ  կյանքիս այս փուլը. այսօր դիզայներ Սվետլանա Բեգոյանի հարսանիքն է

20:01   29 սեպտեմբերի, 2019

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը: Դիզայների ընտրյալը Մելիք Սոֆոյանն է, ում Սվետլանան բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչել է, սակայն շփվել սկսել են միայն տևական ժամանակ առաջ:

Ըստ Սվետլանայի՝ իրենց հարաբերությունները սկսվել են ձմռանը, ապա ամեն ինչ ունեցել է իր տրամաբանական շարունակությունը՝ նշանադարություն, իսկ հիմա՝ արդեն հայկական ավանդական հարսանիք:

Սվետլանայի խոսքով՝ թե ինքը, թե ամուսինը սիրում են ավանդական լուծումներ և չեն խուսափել իրենց հարսանիքն այդ ձևով անցկացնելու տարբերակից:

Սվետլանան նշում է, որ հարսանեկան արարողության ձևավորման հարցում նաև ոչ ավանդական լուծում են ընտրել՝ հարսանիքին ավելացնելով գույն, ինչն էլ յուրահատկություն կտա ամեն ինչին:

Ըստ Սվետլանայի՝ չնայած հարսանեկան իրարանցմանը՝ ինքը վայելել է նախապատրաստական աշխատանքները, միակ խնդիրը զբաղվածության պատճառով աշխատանքային պասիվությունն էր, որն էլ դիզայների կարծիքով ամուսնությունից հետո կկարգավորի:

«Մելիքն ամեն հարցում կողքիս է և շատ է ոգևորում ինձ: Վստահ եմ, որ պասիվությունս տևական էր, ամեն ինչ կանեմ, որ կրկին վերադառնամ իմ հին՝ գերակտիվ աշխատանքային վիճակին: Սա մի փուլ է, որը վայելում եմ, քանի որ Մելիքն ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը»:

Հավելենք, որ դիզայները հարսանիքից անմիջապետ հետո ամուսնու հետո մեկնելու է մեղրամսի:



© NEWS.am STYLE