Մահացել է հայտնի ռեփեր Սնուփ Դոգի թոռը

11:41   30 սեպտեմբերի, 2019

Մահացել է Սնուփ Դոգի նորածին թոռը։ Փոքրիկի հայրը՝ Կորդա Բրոդուսը, Instagram-յան էջում արված հրապարակմամբ հայտնել է 10 օրական որդու մահվան մասին։ Նա շնորհակալություն է հայտնել հետեւորդներին ցավակցությունների համար եւ հայտնել, որ իր ու կնոջ հայացքները վստահորեն ուղղված են ապագային։

«Որդիս մահացել է իմ ձեռքերում, եւ էներգիայի այդ զգացումն ինձ երբեք չի լքի»,- գրել է տղայի հայրը՝ չնշելով՝ ինչն է դարձել փոքրիկի մահվան պատճառը։ Նա նաեւ ընդգծել է, որ երկար սպասված փոքրիկը կատարել է իր առաքելությունը՝ սեր է բերել այս աշխարհ եւ երջանկացրել ծնողներին։

Երկրպագուներն աջակցել են Սնուփ Դոգին՝ նրան մաղթելով դեռ շատ անգամներ պապիկ դառնալ... Իսկ նա թոռան մահվանից հետո սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ կյանքի դժվար իրավիճակներում հարկավոր է վստահել Աստծո կամքին։

Աղբյուրը՝ Instagram, pagesix, eg.ru



© NEWS.am STYLE