«Աշխարհում ոչ մի բուրմունք չի կարող փոխարինել այն բույրին, որն ունեն փոքրիկները». Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ

10:43   30 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ է առաջին անգամ մայր դարձել, նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Նա ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Աշխարհում ոչ մի բուրմունք չի կարող փոխարինել այն բույրին, որն ունեն փոքրիկները»։ Երիտասարդ մայրիկն օգտագործել է նաեւ Միլա հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պատկերված էին երգչուհու ամուսինն ու դուստրը՝ Միլան։ «Բարի գիշեր»,- այսպես էր երգչուհին մեկնաբանել լուսանկարը՝ օգտագործելով նաեւ «Միլա», «հայրիկ» հեշթեգերը։



© NEWS.am STYLE