13:15 30 սեպտեմբերի, 2019Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ աշնանային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Հասմիկը սեւ տաբատ է կրում, որը համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են ցածրակրունկ կոշիկները։ Մեկնաբանությունների հատվածում Հասմիկը գունառատ օր է մաղթել հետեւորդներին։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հասմիկը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կապույտ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ «...Աշունն արդեն իրեն զգացնել է տալիս... Սիրո՞ւմ ես աշունը»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։