«Ուրախ տրամադրությունը երկարացնում է կյանքը». Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը Պրահայից

14:16   30 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Չեխիայում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթեւիկը ոճային կերպարում է. նա սպիտակ շապիկ է կրում եւ բաց գույնի ջինսե տաբատ։ Կերպարն ամբողջացնում է վառ գույնի բաճկոնը։ Դերասանուհին նաեւ աքսեսուարներ է կրում՝ ակնոց, մատանի եւ նուրբ վզնոց։ «Ուրախ տրամադրությունը երկարացնում է կյանքը։ Դե վերցրե՜ք սուրճը, վայ»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Տաթեւիկը պատկերված էր սեղանի շուրջ։ Նա վառ գույնի վերնաշապիկ էր ընտրել, որը համադրել էր խոշոր վզնոցի հետ։ Դերասանուհին ոճային ակնոց էր կրում եւ պարզ սանրվածք։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE