«Գրեմմի» մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը ելույթ կունենա Երեւանում

15:13   30 սեպտեմբերի, 2019

«Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացառիկ համերգը, որը կներկայացնի Կոմիտասի եւ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին եւ սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրեւ դաշնակահար:

Քիմ Քաշքաշյաննը հայտնի արտիստ է, որը միավորում է հզոր եւ անսպառ ինտելեկտ` հնչյունների անզուգական գեղեցկության հետ միասին: 2013թ.-ին «Կուրտագ եւ Լիգետի. երաժշտություն ալտի համար» կատարումով նա արժանացավ հեղինակավոր Գրեմմի մրցանակին:

Նա 2001թ.-ին ստացել է Կաննի դասական մրցանակը, 1999թ.-ին՝ Էդիսոնյան պարգեւը, ինչպես նաեւ  Փիբոդի եւ Շվեյցարիայի «Ոսկե աղեղ» մրցանակները երաժշտության մեջ ունեցած իր ներդրումի համար: Քաշքաշյանը դասավանդել է Ինդիանայի համալսարանում, Ֆրայբուրգի կոնսերվատորիայում եւ Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում: Այժմ Քիմ Քաշքաշյանը բնակություն է հաստատել Բոստոնում եւ Նոր Անգլիայի կոնսերվատորիայում դասավանդում է կամերային երաժշտություն եւ ջութակ:

Քաշքաշյանը հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է «Երաժշտությունը՝ սնունդի համար» նախաձեռնության, որի շրջանակներում ելույթ են ունեցել հարյուրավոր արտիստներ, ինչի արդյունքում ավելին քան կես միլիոն կարիքավոր մարդիկ անվճար սնունդ են ստացել:

Ռոբին Շուլկովսկին 20-րդ եւ 21-րդ դարերին սոլո հարվածային գործիքների համար գրված ամենանշանավոր ստեղծագործությունների ստեղծված առաջին կատարող եւ ձայնագրողն է: Նա  իրեն նվիրել է հարվածային գործիքների կախարդական հնչյունները մարդկանց համար հասանելի դարձնելուն: Նոր հնչյունների շարունակական բացահայտումները հանգեցրել են երաժշտին նոր եւ անսովոր երաժշտական գործիքների ստեղծմանն ու զարգացմանը:



© NEWS.am STYLE