«Ամենանուրբ». Աննա Դովլաթյանը՝ ոճային կերպարում

21:41   30 սեպտեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը կարողանում է միշտ ոճային հագուստ ընտրել։ Այս անգամ եւս նա հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրարակված կադրերում Աննան երկար, բաց գույնի շրջազգեստ է կրում, որը համադրել է աշնանային գեղեցիկ բլուզի հետ։ Նա ցածրակրունկ կոշիկներ է ընտրել եւ նույն երանգի պայուսակ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ոճային ակնոց եւ լայնեզր գլխարկ։ «Ամենանուրբ», «հիասքանչ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ, կարճ ու ոճային զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Աննան առանց շպարի էր, կերպարն ամբողջացնում էին գոտին եւ ոսկեգույն ականջօղերը։ Հրարապարկմանը կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE