Գեղեցիկ բնապատկեր, արտահայտիչ շպար. Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը

22:45   30 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին սեւ բլուզ է կրում, վարդագույն ժակետ։ Նա արտահայտիչ շպար է ընտրել՝ ընդգծելով աչքերը։ Լուսանկարն ակնհայտորեն դուր է եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ժաննան կրում էր սեւ երանգի, համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ եւ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից Ժաննան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE