World Rugby-ն ներողություն է խնդրել Վրաստան-Ուրուգվայ հանդիպման ընթացքում ռուսական երգերի համար. միայն թե դրանք կատարել է Մելաձեն

18:49   30 սեպտեմբերի, 2019

Վրաստանի ռեգբիի հավաքականի մարզիչ Միլթոն Հեյգը եւ թիմի ավագ Ջաբա Բրեգվաձեն քննադատել են աշխարհի առաջնության կազմակերպիչներին, հայտնում է Lenta.ru՝ վկայակոչելով լրատվամիջոցներին։

Մարզիկներին եւ երկրպագուներին զայրացրել է փաստը, որ յուրաքանչյուր անգամ, երբ վրացի խաղացողները փորձեր էին իրականացնում, հնչում էր Վալերի Մելաձեի «Чего ты хочешь от меня» երգը, որը հնչում է ռուսերենով։ «Այդ խաղի ընթացքում շատ անգամներ ռուսական երաժշտություն էին միացնում։ Լավ կլիներ, եթե այդ սխալը չկրկնվեր»,- ասել է Բրեգվաձեն։

Image result for меладзе инстаграм

Մարզիկները հույս են հայտնել, որ այլեւս նման բան չի կրկնվի։ «Խաղի ընթացքում օգտագործված երաժշտությունը ռուսական էր։ Այդ առնչությամբ ես ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ռուսաստանը Վրաստան չէ, իսկ Վրաստանը Ռուսաստան չէ։ Մենք տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ ունենք... Լավ կլիներ, եթե ռեգբիի միջազգային խորհուրդը ավելի շատ ուշադրություն ցուցաբերի այդ հարցին»,- ասել է Հեյգը։



© NEWS.am STYLE