Սաշա Պետրովի մասնակցությամբ հայ ռեժիսորի ֆիլմը ռուսական վարձույթի առաջատարների շարքում է

16:57   30 սեպտեմբերի, 2019

Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Հերոսը» ռուսական քրեական մարտաֆիլը, որում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորում է Ալեքսնդր Պետրովը, ռուսական վարձույթի երկրորդ հորիզոնականում է հանգստյան օրերի ընթացքում։ Ժապավենն առաջին հանգստյան օրերի ընթացքում 95,1 մլն ռուբլի է հավաքել։ Մարտաֆիլմում «Ոստիկանը Ռուբլյովկայից» ֆիլմի աստղ Ալեքսանդր Պետրովին ընկերակցել են Վլադիմիր Մաշկովն ու Սվետլանա Խոդչենկովան։

Image result for петров александр оганесян

Ըստ սյուժեի՝ Ալեքսանդր Պետրովի հերոսը 15 տարի առաջ կրթություն է ստացել ներքին հետախուզության ծառայության հատուկ դպրոցում, ուր դեռահասաներին պատրաստել են որպես գործակալներ։ Մի անգամ նա վերցնում է հեռախոսն ու լսում հոր ձայնը, որը մահացած է համարվում։ Նա Անդրեյին հայտնում է, որ նրա նկատմամբ որս է սկսվել։ Նրան փրձում են ոչնչացնել անհայտ ծառայությունները եւ նրան մնում է միայն փախչել։ Անդրեյն այժմ ոչ միայն ողջ մնալու, այլեւ հորը գտնելու ցանկություն ունի։ Գլխավոր հերոսին օգնության է հասնում նրա առաջին սերը՝ Մարիան (Խոդչենկովա), որը եւս այդ ամենում իր հետաքրքրությունն ունի...

Image result for петров александр оганесян

Առաջին տեղում Ջեյմս Գրեյի «Դեպի աստղերը» ֆիլմն է, որի գլխավոր դերում Բրեդ Փիթն է. այն 204,9 մլն ռուբլի է հավաքել։

Кадр из трейлера фильма К звёздам



© NEWS.am STYLE