Ամերիկյան Forever 21 ցանցը պատրաստել է սնանկացման համար փաստաթղթերը

17:41   30 սեպտեմբերի, 2019

Forever 21 առեւտրի ցանցը մտադիր է իրեն սնանկ ճանաչել եւ փակել խանութների մի մասը։ Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, գրում է Regnum-ը։

Հայտարարության մեջ ասված է, որ ցանցի 800 խանութներից 180-ը կդադարեցնի աշխատանքը։ Forever 21-ի ղեկավարությունը մտադիր է զբաղվել ցանցի վերակառուցմամբ եկամտի մեծացման նպատակով։ Այդ նպատակով ընկերությունը կանցի սնանկացման գործընթացը։   

Հիշեցնենք՝ Forever 21 ցանցը հիմնվել է 1984թ.-ին եւ տարածվել ամբողջ երկրում։ Ցանցի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ)։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE