Սինդի Քրոուֆորդի դուստրը պոդիումի վրա ցուցադրել է կուրծքը

23:10   30 սեպտեմբերի, 2019

Հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, շատ հայտնի  է որպես մոդել։ 18 տարեկան հասակում նա արդեն իսկ մասնակցում է Նյու Յորքում, Միլանում եւ Փարիզում կայացող դեֆիլեներին։ Իհարկե, ամեն ինչ առանց բացթողումների չի լինում. մոդելը պոդիումին պատահաբար մերկացրել է կուրծքը Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում, հայտնում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղւ է ունեցել իտալական Valentino ապրանքանիշի «պրետ-ա-պորտե» գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուղադրության ընթացքում։ Մոդելը ցուցադրում էր սեւ թափանցիկ կտորից կարված բլուզը, որը կրում էր մերկ մարմնին, ինչպես նաեւ սեւ պիջակ, շրջազգեստ եւ բարձրակրունկներ։

Ցուցադրության ընթացքում, երբ Գերբերը քայլում էր պոդիումում, պիջակի դարձածալերը մի կողմ են գնացել՝ մերկացնելով կուրծքը։ Երիտասարդ Կայան առհասարակ չի ամաչել եւ չի կորցրել իրեն։ Նա դեֆիլեն շարունակել է, կարծես ոչինչ չի եղել։



© NEWS.am STYLE