«Սիրուն զույգ». Սարգիս եւ Մանո Գրիգորյանների ջերմ լուսանկարը

23:43   30 սեպտեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը դասական երեկոյան հագուստ է կրում։ Մանո Գրիգորյանը կարմիր զգեստ է ընտրել, Սարգիս Գրիգորյանը նախապատվություն է տվել կոստյումին։ «Սիրուն զույգ»,- մեկնաբանություններում գրել է դերասանը, ինչին համաձայնել են հետեւորները՝ մեկնաբանություններում նշելով, որ նրանք համապատասխանում են միմյանց։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սարգիսը պատկերված էր դուստրերի՝ Եվա եւ Յանա Գրիգորյանների հետ։ Ընտանեկան կադրում Սարգիսը ջերմ գրկել էր աղջիկներին, որոնք մեղմ ժպտում էին։ Լուսանկարին կից Սարգիսը գրել էր․ «Իմոնք»։ 

Լուսանկարը՝ @garikgorgyan



© NEWS.am STYLE