Կանացի տասը սխալ՝ տղամարդկանց գրավելու հարցում

21:12   10 հոկտեմբերի, 2019

Ձեր ուշադրության ենք ներկայացնում տասը սխալ, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց գրավելու հարցում։

1. Քաոսի վերածված վարսեր

Քաոսի վերածված, առատ մուսով եւ գելով հավաքված վարսերը չեն կարող դրական տպավորություն թողնել տղամարդկանց վրա։ Այո, նա կնկատի ձեզ, բայց հաստատ չի ցանկանա իր կողքին նման մեկին տեսնել։

2. «Դիմակ»

Կանայք սիրում են հնարավորինս շատ, տարբեր տեսակի տոնային քսուքներ օգտագործել՝ դեմքի թերությունները քողարկելու համար։ Սակայն տոնային կրեմի չափից շատ օգտագործումը ոչ միայն չի կարող օգնել ձեզ տղամարդուն գրավելու հարցում, այլեւ կարող է վանել նրան, քանի որ տղամարդու համար այդքան շատ շպարված կինը ծաղրածուի է վերածվում։ Այս պարագայում գործում է. «Որքան քիչ, այնքան լավ» սկզբունքը։

3. Արհեստական թարթիչներ

Հավանաբար նկատել եք, որ այժմ նորաձեւ են դարձել արհեստական թարթիչներ դնելը եւ դրանք սեւաներկով առատորեն ներկելը, որի պատճառով ամեն անգամ աչքերը թարթելիս թարթիչները կպչում են իրար։ Տղամարդիկ նկատում են այս ամենը, եւ սա չի կարող գրավիչ լինել։ Ուստի, այս ամենից խուսափելու համար պետք է առաջին հերթին բարձրորակ սեւաներկ օգտագործել, որը շատ արագ կչորանա եւ չի լղոզվի։

4. Շատ փայլ

Եթե դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, ուրեմն խուսափեք փայլերի կամ ստվերաներկերի առատ օգտագործումից։ Փորձեք ավելի բնական եւ կանացի լինել։

5. Դեղին ատամներ եւ բերանի տհաճ հոտ

Դեղին ատամներն ու բերանի տհաճ հոտը վանում են եւ տղամարդկանց, եւ կանանց։ Ոստի, եթե կինը ցանկանում է գրավել իր պոտենցիալ փեսացուին, ուրեմն նա պետք է հետեւի իր բերանի խոռոչի հիգիենային։

6. Մարմնի խնամքի բացակայություն

Եթե կինը չի հարդարում եղունգները, չի հետեւում իր հիգիենային, ուրեմն նա երբեք չի կարողանա գրավել տղամարդու ուշադրությունն ու սիրտը. մոռացեք «սպիտակ ձիով ասպետի» մասին։

7. Չոր կամ յուղոտ մաշկ

Այո, տղամարդիկ նույնիսկ սա են տեսնում։ Յուղոտ եւ չոր մաշկը տղամարդու մոտ միանգամից «նահանջելու» ռեժիմն է ակտիվացնում։ Նույնը կարելի է ասել նաեւ ճաքճքված շուրթերի մասին։

8. Տղամարդու ներկայությամբ հարդարվել

Տղամարդկանց չի հետաքրքրում, թե ինչպես է կինը հարդարում իրեն։ Նրանց համար արդյունքն է կարեւոր, որպեսզի կինը գերազանց տեսք ունենա։ Հետեւաբար, կինը պետք է տանը հարդարվի եւ գեղեցիկ տեսքով ներկայանա հանդիպմանը։

9. Մուգ շուրթեր

Կնոջ շուրթերը տղամարդուն գրավելու հիանալի զենք են, քանի որ հենց գեղեցիկ շուրթերն են կնոջը սեքսուալ եւ ավելի կանացի դարձնում։ Բայց շրթներկ գնելիս պետք է ուշադիր լինել, քանի որ սխալ ընտրված շրթներկը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Փորձեք ավելի բնական գույներ օգտագործել։ Մուգ գույն ունեցող շրթներկերը սովորաբար հետք են թողնում ատամների վրա, ինչը բավականին տհաճ է տղամարդկանց համար։

10. Չափից շատ օծանելիք

Այո, օծանելիքի ընտրության հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Հիշեք, որքան էլ թանկարժեք կամ էժան լինի օծանելիքը, պետք է քիչ օգտագործել այն։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Հմայիչ, կանացի, բնական եւ գրավիչ եղեք եւ մի մոռացեք, որ տղամարդիկ ամեն ինչ տեսնում ու նկատում են։


Աղբյուրը՝
 Клубер

 

 



© NEWS.am STYLE