«Հիասքանչ օր». Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը

11:39   1 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին սպորտային հագուստ է կրում՝ լայն բլուզ եւ մուգ երանգի տաբատ։ Դերասանուհին վառ շրթներկ է ընտրել, իսկ լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ. «Հիասքանչ օր։ Բարի գիշեր»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Էվան վառ դիմահարդարմամբ էր։ Շուրթերը ներկված էին մուգ գույնի շրթներկով, ընդգծված էին աչքերը։ Նա սեւ հագուստ էր կրում։ «Տրամադրություն պրեմիերայից հետո»,- լուսանկարը մակագրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE