«Պիտի հղկվես, պիտի հավաքվես, թե ներքուստ, թե արտաքնապես». Տաթեւ Սարգսյանի գրավիչ լուսանկարը

16:13   1 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկներում դերասանուհին սեւ գույնի բլուզ է կրում, որը համադրել է կապույտ պիջակի հետ։ Տաթեւը գեղեցիկ դիմահարդարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոցներ։ «Պիտի հղկվես, պիտի հավաքվես, թե ներքուստ, թե արտաքնապես, որ հավասարվես ինքդ քեզ. համարժեքություն, հավասարակշռություն ձեռք բերես»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Տաթեւ Սարգսյանը ներկայացրել էր հմայիչ կերպարում։ Դերասանուհին կադրում քնքուշ ու հմայիչ շպարով էր, կրում էր ճերմակ, ամառային վերնաշապիկ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհու երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին  թողել։



© NEWS.am STYLE