Մեգան Մարքլը հաճելի անակնկալ է արել արքայազն Հարրիին (ֆոտո)

13:11   1 հոկտեմբերի, 2019

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, Հարավային Աֆրիկայում այցերի շրջանակներում զարմացրել է ամուսնուն։ Օրերս Սասեքսի դուքսն առանց կնոջ ու որդու մեկնել է Մալավի, ուր այցելել է Նալիկուլե քոլեջ (Nalikule College of Education)։ Հարրին հանդիպել է ուսանողների, այդ թվում աղջիկների հետ, որոնք ուսումնական հաստատություն են այցելում հանուն կանանց կրթության արշավի շրջանակներում, գրում է ТСН-ը։

Քոլեջը գտնվում է Campaign for Female Education կազմակերպության հովանավորության ներքո, որն աղքատ ընտանիքների աղջիկներին օգնում է կրթություն ստանալ, իսկ ավելի մեծահասակներին երաշխավորված աշխատավարձով աշխատատեղեր է առաջարկում։ Քանի որ Մեգանը չի կարողացել ներկա գնվել քոլեջի աշխատակիցների հետ հանդիպմանը, բոլորի համար անսպասելի կերպով զանգահարել է տեսակապի միջոցով եւ մասնակցել խոսակցությանը։ Հենց աշակարտները մեծ էկրանին տեսել են Մեգանին, սկսել են երգ կատարել։

Մեգանը շնորհավորել է ներկաներին եւ ներողություն խնդրել, որ որդին՝ Արչին, չի կարողացել նույնն անել, քանի որ ցերեկային քնի ժամն է եղել։ Մեգանը նաեւ նշել է, թե որքան կարեւոր է այն, ինչ անում է կրթական կենտրոնի ղեկավարությունը եւ որքան երջանիկ է ինքը, որ կարող է շփվել նրանց հետ, ովքեր այս անհավանական նախագծի մասնակիցն են։

Լուսանկարը՝ Associated Press

 



© NEWS.am STYLE