«Ինչի՞ց է, որ Հայաստանից դուրս մենք մեզ ե՛ւ կարգապահ ենք պահում, ե՛ւ օրինապաշտ, ե՛ւ սիրալիր». Սարգիս Գրիգորյան

20:42   1 հոկտեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը ոճային կերպարներ է ընտրել՝ դրանք ամբողջացնելով արեւային ակնոցով։ «Ինչի՞ց է, որ Հայաստանից դուրս մենք մեզ ե՛ւ կարգապահ ենք պահում, ե՛ւ օրինապաշտ, ե՛ւ սիրալիր։ Հա՜, երեւի նրանից է, որ Հայաստանը մեր հողն է, այստեղ մենք զգում ենք մեզ ինչպես տանը։ Հ.Գ. Քո տանը քեզ ճիշտ պահի, որ դրսում ճիշտդ հարգեն»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը դասական երեկոյան հագուստ էր կրում։ Մանո Գրիգորյանը կարմիր զգեստ էր ընտրել, Սարգիս Գրիգորյանը նախապատվություն էր տվել կոստյումին։ «Սիրուն զույգ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանը, ինչին համաձայնել էին հետեւորները՝ մեկնաբանություններում նշելով, որ նրանք համապատասխանում են միմյանց։



© NEWS.am STYLE