Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը հարսանեկան երեկույթ են կազմակերպել

15:08   1 հոկտեմբերի, 2019

Ջասթին Բիբերը Հեյլի Բոլդուինի հետ պաշտոնապես ամուսնացել է դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն զույգն այդ առիթով արարողություն է կազմակերպել միայն այժմ։ People-ի հաղորդմամբ՝ նորապսակները հավատարմության երդում են տվել Հարավային Կարոլինայում գտնվող Montage Palmetto Bluff հյուրանոցում։

Image result for бибер свадьба

Բիբերն ու Բոլդուինը միմյանց «այո» են ասել 154 հյուրի առաջ։ Նրանք թվում էին մոդելներ Քենդալ Ջենները, Կամիլա Մորոնեն, երգչուհի Քեթի Փերին, ինչպես նաեւ Բիբերի մենեջերը՝ Սքութեր Բրաունը։

Image result for бибер свадьба

Միջոցառումից մեկ օր առաջ սիրահարները հարսանիքի փորձ են արել։ Փորձնական միջոցառման համար Հեյլին կարճ սպիտակ զգեստ է կրել, որը լանջաբացվածք ուներ, իսկ Ջասթինը նախապատվություն է տվել սպիտակ վերնաշապիկին եւ սեւ տաբատին։

Image result for бибер свадьба

Մինչ այդ Բիբերը մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում պատկերված է ընտրյալի հետ։ Այդ շրջանում արտիստը նոր էր սկսում ստեղծագործական ճանբապարհը եւ նույնիսկ չէր էլ մտածում, որ Բոլդուինն իր կինը կդառնա։ «Ես ու իմ օրինական կինը։ Ցանկանում եմ Հեյլիի հայրիկին շնորհակալություն հայտնել, որ նա նրան թույլ է տվել ամուսնանալ այնպիսի վայրենու հետ, ինչպիսին ես եմ»,- հույզերը կիսել է երգիչը։

Լուսանկարները՝ Instagram, Vogue
Աղբյուրը՝ ТСН



© NEWS.am STYLE