Ոճային ու գեղեցիկ. Իննա Խոջամիրյանը՝ համարձակ կտրվածքով զգեստով

23:41   1 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանն օրեր առաջ նշել է ծննդյան օրը։ Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչ զգեստ է կրել այդ օրը։

Լուսանկարը՝ Ամին Ավագյանի

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին գրավիչ կերպարում է։ Դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որը համարձակ կտրվածք ունի ոտքի հատվածում։ Իննան այն համադրել է սեւ բարձրակրունկների հետ, իսկ կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ «Դե լավ, էլ ինչ Ծնունդ առանց ԳԼԱՄՈՒՌ նկար»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն։ «Անկրկնելի»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ավտոմեքենայի մեջ։ Նա վերնաշապիկ էր կրում, նույն երանգի պիջակ։ Երիտասարդ դերասանուհին նոր վարսահարդարմամբ եւ նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից Իննան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ուրիշ աղջկա եմ տեսնում հայելու մեջ, և նա ինձ դուր է գալիս.... YES/ NO»։

Գլխավոր լուսանկարը՝ @tyom_akop



© NEWS.am STYLE