Մեկ տարի առաջ կյանքից հեռացավ Մաեստրո Շառլ Ազնավուրը

14:05   1 հոկտեմբերի, 2019

Մեկ տարի առաջ մենք որբացանք. կյանքից հեռացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ընդ որում, ինչու միայն մենք։ Ամբողջ երաժշտական աշխարհը։ Ֆրանսերեն ոչ մի բառ չիմանալով՝ մարդիկ այնպես են ձայնակցում նրան, կարծես դա նրանց մայրենի լեզուն է։ Նա գիտեր՝ ինչպես հասնել յուրանքանչյուրի սրտին, նա մարդկանց սիրում էր նրանց բոլոր թուլություններով, նա երգում էր նրանց համար եւ նրանց մասին։

Նախորդ տարի մարդիկ ծաղիկներ էին տանում Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, լաց լինում ու արցունքներ աչքերին՝ ձայնակցում նրա այդքան հարազատ ձայնին։ Այսօր մենք նրանք հիշում ենք լուսավոր տխրությամբ։ Ու էլի երգում ենք։ Երգել ենք ու կերգենք, թեկուզ հաճախ չիմանալով ֆրանսերեն գեղեցիկ բառեր, փոխարենը սիրով։ Մաեստրոյի հանդեպ մեծ ու նվիրված սիրով։



© NEWS.am STYLE