Երաժիշտներ, նկարիչներ եւ հանրային անձինք. Gucci-ն թողարկել է գովազդային նոր արշավը

23:16   1 հոկտեմբերի, 2019

Gucci-ն թողարկել է 2020թ.-ի իր կրուիզային հավաքածուի արշավը։ Ֆոտոպատմությունը, որը նկարահանվել է ամերիկացի ռեժիսոր Հարմոնի Քորինի կողմից Ալեսանդրո Միկելեի ղեկավարությամբ, ստացել է ComeAsYouAre_RSVP անվանումը։

Նկարահանման համար հրավիրել են ոչ թե մոդելների, այլ երաժիշտների, նկարիչների եւ հանրային մարդկանց՝ ռոք երաժիշտ Իգի Պոպային, դերասանուհի Սիենա Միլերին, ռեփեր Gucci Mane-ին, դերասանուհի Բենեդետա Բարզինիին, նկարիչներ Օռլանդո Միանիին եւ Անջելո Բուկարելիին։  

Ըստ Միկելեի մտահղացման՝ նրանք մարմնավորել են արքետիպերի՝ «վայրի ռոք աստղ, գլամուրային մարդ, բուրժական լեդի, մագնատ եւ հիփ-հոփի աստղ», երեկույթի ընթացքում, ուր հրավիրված են բոլորը՝ անկախ տարիքից, գործունեության ձեւից, դիրքից հասարակության մեջ։

  

Լուսանկարները՝ Esquire



© NEWS.am STYLE