Նուրբ ու հմայիչ. Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը

21:39   1 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է նուրբ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արփին սեւ բլուզ է կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Արփին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել՝ գնահատելով գեղեցկությունը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Արփին սպորտային կերպարում էր։ Նա սեւ տաբատ էր կրում, վառ կանաչ եւ սեւ երանգի բաճկոն։ Արփին մեղմ շպար էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին ոճային պայուսակն ու ժամացույցը։ «Սոչի»,- այս հեշթեգն էր մեկնաբանություններում օգտագործել Արփին։ «Ինչպես միշտ, շատ գեղեցիկ», «հիասքանչ»,- գրել էին նրա հետեւորդները։

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE