Խոշոր աքսեսուաներ, շքեղ զգեստ. Զարուհի Բաբայանի հմայիչ լուսանկարը

22:45   1 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ զգեստ է կրում, որը զարդարված է քարերով։ Հմայիչ մայրիկը խոշոր աքսեսուարներ է ընտրել՝ ականջօղեր։ Երեկոյան կերպարն ամբողջացրել է դիմահարդարումը. երգչուհին նախապատվություն է տվել կարմիր շրթներկն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ երգչուհին սպորտային կերպարում էր։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էին գլխարկն ու ժակետը։ Զարուհի Բաբայանը հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE