Հայկական բաղադրատոմսեր. Քլոե Քարդաշյանը հայկական խոհանոցո՞վ է հետաքրքրված  

18:42   1 հոկտեմբերի, 2019

Հայտնի հեռուստաաստղ եւ մոդել Քլոե Քարդաշյանն, ինչպես նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, հաճախ է հիշում իր ազգային պատկանելության մասին ու այդ թեմայով տարբեր հրապարակումներ անում։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը Քարդաշյան-Ջեններ կլանի ներկայացուցիչը հայրենասիրական հրապարակում էր արել։ «Հպարտ եմ, որ հայ եմ», գրել է Քոլեն՝ հայկական դրոշի տեսքով էմոջի օգտագործելով։

Այս անգամ Քլոեն ակնարկել է, որ հետաքրքրված է հայկական խոհանոցով։ Աստղն Instagram-ի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որում հայկական բաղադրամոսեր պարունակում։ «Հայկական արժեքավոր բաղադրատոմսեր»,- այս անունն է կրում պատկերված գիրքը։

Ծննդաբերությունից հետո Քլոե Քարդաշյանը բավական արագ նիհարել է 15 կլիոգրամով, ինչով հաճախ է պարծենում յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում։ Graziamagazine-ի հաղորդմամբ՝ աստղը հերթական գայթակղիչ լուսանկարն է հրապարակել՝ այն մակագրելով հետեւյալ կերպ. «Երջանիկ երկուշաբթի»։ Կանխատեսելով հետեւորդների բուռն արձագանքը՝ «Revenge Body With Khloé Kardashian» հաղորդման վարողն արգելափակել է լուսանկարները մեկնաբանելու հնարավորությունը։



© NEWS.am STYLE