Ինչպես ենք մենք մեզ վրա քաշում ուրիշների խնդիրները

21:12   14 հոկտեմբերի, 2019

Իրողություն 1. Մարդիկ հաճախ սիրում են նվեր տալ, օգնել, արձագանքել, պատասխանել կանչին, խորհուրդներ տալ:

Լինում են այնպիսի մարդիկ, որոնց սիրտը մեծ է, գեղեցիկ, սրտակից, կարեկցող, զգայուն: Նրանք ամբողջ սրտով ցանկանում են թեթեւացնել ամբողջ աշխարհի, կամ ծայրահեղ դեպքում իրենց ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց տառապանքները: Նման սրտակից մարդկանց թվում է, որ եթե մարդուն տան այն, ինչ նա խնդրում է կամ ինչի կարիքն ունի, նա (այդ մարդը) անպայման մի քիչ ավելի երջանիկ կդառնա:

Եվ ահա նման մարդիկ, գիշերները չքնելով, իրենց անձնական խնդիրներին ժամանակ չհատկացնելով, ամբողջ ուժով ջանում են ուրիշներին գոնե մի քիչ ավելի երջանիկ դարձնել: Բայց երախտագիտության փոխարեն, հաճախ բախվում են ոսկե ձկնիկի վերաբերյալ սցենարին:

Այն մարդը, որին մենք տաշտ կամ տուն ենք նվիրել եւ այլն, սկսում է ավելի շատ բան ցանկանալ եւ շարունակում է համառորեն դժբախտ լինել: Բայց հիմա արդեն նա պահանջում է, որ իրեն դղյակ նվիրեն: Դա տեղի է ունենում այն պատճառով միայն, որ իրականում, նա պատրաստ չէ ընդունել, տիրապետել, ճիշտ օգտագործել այն, ինչ իրեն տալիս են:

Իրողություն 2. Աշխարհում ամեն ինչից բավարար է եւ յուրաքանչյուրը կարող է տիրապետել այնքանի, որքանին իրոք պատրաստ է իր ճանապարհին:

Երկրորդ իրողությունից բխում է, որ մարդու ունեցած զգացումները` անբավարարության, դժբախտության, տագնապի, անհանգստության, վախի եւ այլն, տառապանքները, ընդամենը Տիեզերքի մեխանիկական գործիքներն են, որոնք մարդուն մղում են հասունանալու, ուսումնառության, զարգանալու եւ գտնելու իր սեփական օպտիմալ եւ անհատական ուղին:

Այո, անկասկած սքանչելի կլիներ, եթե դեռեւս մանուկ հասակում ծնողները մեզ սովորեցնեին երջանիկ լինել եւ լավ հասկանալ սեփական վատ վիճակների պատճառները: Բայց նման բան կարող էին սովորեցնել միայն երջանիկ ծնողները: Իսկ մեր ծնողներից շատերը այդպես էլ չեն սովորել գլխավոր արվեստը` ինքն իր եւ աշխարհի հետ հաշտ երջանիկ ապրելը: Եվ մենք ստիպված ենք լինում ինքնուրույն սովորել դա` հաղթահարելով ծնողների փոխանցած բացասական դրվածքները եւ վիճակները:

Ամենասկզբում շատ մեծ է երջանկությունը նյութական բարիքների հետ կապելու սովորությունը, այդ պատճառով երջանկության գաղափարը սերտորեն պրոյեկտվում է նյութական արժեքների տիրապետելու վրա: Հետագայում, որոշակի ուղի անցնելով, մարդն ուզում է ավելի վեհ ինչ-որ բանի ձգտել եւ երջանկության գաղափարը պրոյեկտվում է հոգեւոր ապրումներ ունենալու վրա: Բայց ոչ մեկում, ոչ մյուսում ուրախության եւ երջանկության իրական վիճակ չկա: Այդ պատճառով մարդուն տալով այն, ինչի համար նա անհանգստանում է կամ տառապում, մենք նրան զրկում ենք կարեւոր ապրումներից եւ իր իսկական ես-ի հետ բախումներից:

Թվում է, թե թեթեւացնելով նրա պահանջների եւ կարիքների սրությունը` մենք, ըստ էության, նրան երջանիկ ենք դարձնում: Բայց արդյունքում աշխարհի ընդհանուր պատկերում ստացվում է, որ նա, ով մյուսին ժամանակավրեպ բան է տվել, տվել է առանց պահանջմունքի, առանց հավասարակշռված փոխանակման, խախտել է այդ մարդու ապրումների արժեքը:

Իրողություն 3. Նա, ով մյուսին տալիս է կարեկցանքից ելնելով, թեթեւացնելու նրա «տառապանքները» եւ ցանկանում է ուրիշին ավելի երջանիկ դարձնել, իրականում չի տեսնում եւ չի հասկանում մարդու վիճակի արժեքը:

Եվ այդպիսով անհրաժեշտություն է զգում ապրելու այդ վիճակը` զգալու դրա ամբողջ արժեքը եւ դադարելու նման վիճակները «թեթեւացնել» մյուսների մոտ:

Ես դա կոչում եմ կարեկցանքի թակարդ կամ սխալ կարեկցանք: Այսինքն բացառապես բարի մղումներից ուրիշի ցավը եւ տառապանքը թեթեւացնելիս մի գործողություն է կատարվում, որը մյուս մարդու մոտ ագահություն, շահախնդրություն եւ առանց ունենալու իրական պատրաստության ստանալու ցանկություն է առաջացնում, եւ հետագայում մղում է ավելին պահանջելու նրանից, ով տվել է:

Այսպիսով` սխալ նվիրատվությունը սիրո եւ երախտագիտության զգացման փոխարեն ծնունդ է տալիս այնպիսի մարդկանց, որոնք վստահ են, որ ի վիճակի չեն ինքնուրույն գլուխ հանել իրենց կյանքից:

Անկասկած, կարեկցանքը եւ «հենց այնպես» բարիքներ նվիրելը վաղ թե ուշ վերջ է ունենում նվիրողի մոտ եւ նա հայտնվում է մի իրավիճակում, երբ այլեւս չի կարող կարիքավորին տալ իր էներգիան եւ նվերները:

Նվիրողի մոտ շրջապատի հանդեպ վիրավորանքի հսկայական զգացում է առաջանում, իր համար ուժերի պակաս եւ նյութական եւ այլ բնույթի բարիքների պակաս, որոնք նա նվիրել է: Այսինքն հայտնվում է մի իրավիճակում, որում վերջերս նա էր, ով խնդրում էր: Տվյալ դեպքում վիրավորանքի զգացումն ի հայտ է գալիս` որոշ ժամանակով կանգնեցնելու սխալ նվիրատվության հոսքը (սիրո, էներգիայի, սրտի), որովհետեւ ինքը` մարդը չի գիտակցում իր գործողությունների հետեւանքները: Չէ որ նվիրողը միշտ տալիս է ամենալուսավոր մղումներից ելնելով, բայց չի տեսնում հետեւանքները:

Վիրավորանքի մեխանիզմը սկսում է գործել` նվիրատուին պաշտպանելու արժեքների չհավասարակշռված փոխանակումից, նրան սովորեցնելու սեփական ռեսուրսի արժեքը եւ այն նվիրելու իմաստուն մոտեցում: Իսկ էներգիայի եւ ուժերի պակասն ուղղակի չհավասարակշռված, սխալ հարաբերությունների հետեւանք է:

Որոշ ժամանակ անց մարդը վերականգնվում է, դուրս է գալիս դեֆիցիտի իրավիճակից, նորից հավասարակշռության է գալիս եւ սիրտը դարձյալ բացվում է: Այդ պահին կարեւորը կարեկցանքի սկզբունքները հասկանալն է, կամ էլ, թե ինչ է կարեկցանքն իրականում, եւ սկսել հարգել այն վիճակը, որում գտնվում են մարդիկ:

Կարեւոր է սովորել ներդաշնակորեն հավասարակշռել հարաբերություններն ուրիշների հետ: Հավասարակշռված հարաբերությունները կառուցվում են հարգանքի սկզբունքի վրա, արժեքի, նյութական եւ ոչ նյութական արժեքների ներդաշնակ փոխանակման:

Փոխանակման սկզբունքում կարեւոր է ոչ թե քանակը, այլ արժեքը եւ ուշադրությունը նրան, թե ինչ են փոխանակում, ինչպես նաեւ մյուս կողմի գիտակցումը, հավասարարժեք մի բան տալու պատրաստակամությունը:

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE