Ի՞նչ է տղամարդու մարմնի լեզուն հուշում ձեր հարաբերությունների մասին

21:12   18 հոկտեմբերի, 2019

Աչքերը հոգու հայելին են, եւ դրանք կարող են ավելին պատմել ձեր մասին։ Եթե ուշադիր նայեք դիմացինի աչքերին, կհասկանաք նրա բնավորության գծերն։ Հարաբերությունների սկզբում տղամարդու մարմնի լեզուն կարող է հուշել նրա զգացմունքների մասին։

Այսպիսով,

Նրա մեծ ու լայնացած բիբը «պատմում է», որ նա սիրահարված է ձեզ։ Սովորաբար մարդու բիբերը լայնանում են, երբ նա որեւէ գրավիչ բան է տեսնում։

Եթե նա բարձրացնում է հոնքերը, ուրեմն նրան հետաքրքրում եւ դուր է գալիս այն, ինչ տեսնում է։

Ժպտալիս ցույց է տալիս ատամները, ուրեմն նա իսկապես երջանիկ է ձեր կողքին։

Նա ակնդետ նայում է ձեզ. միայն սիրահարված մարդիկ են այդպես վարվում։ Սակայն եթե հանդիպելիս առանց ձեր երեսին նայելու պարզապես զրուցում է ձեզ հետ, ուրեմն նա ինքնամփոփ անձնավորություն է։

Երբ քեզ տեսնելիս տղամարդը խորը շունչ է քաշում, սա ամենեւին չի նշանակում, որ նա թթվածնի պակաս է զգում։ Ոչ, այսպես տղամարդը լայնացնում կուրծքը եւ ավելի գրավիչ տեսք ստանում։  

Երբ դուք մետրոյում կամ ակումբում զրուցում եք, եւ նա թեքվում է դեպի ձեզ, որպեսզի լսի ձեր խոսքերը, սա ոչինչ չի նշանակում։ Իսկ եթե նա ձեզ շատ լավ լսում է, բայց թեքվում է ձեր կողմը, ուրեմն նրան ոչ թե ձեր խոսքը, այլ հենց դուք եք հետաքրքիր։

Երբ նա պատահաբար դիպչում է ձեր ծնկին, կամ մազափունջն է բռնում, փորձում է ստուգել ձեր արձագանքը։

Երբ տղամարդը լարված է, նստում է «փակ դիրքով», իսկ երբ նա «բացում է ոտքերը», ուրեմն իրեն ազատ ու թուլացած է զգում։

«Նրա ոտքերը ուղղված են այն կողմը, ուր նրա սիրտն է ցանկանում գնալ»,- ասում են հոգեբանները։ Եթե զրուցելիս նկատել եք, որ նրա ոտքերն այլ ուղղությամբ են դրված, ուրեմն պետք է փոխել թեման։

Երբ նա հպվում է ձեր պարանոցին, ուրեմն նա հուզվում է։ Նա հետաքրքրված է ձեզանով, բայց անհանգստանում է եւ փորձում է անել ամեն ինչ, որ հանդիպումը հաճելի լինի։ Սակայն պարանոցին հպվելը կարող է նաեւ սուտը թաքցնելու միջոց լինի։ Հետեւաբար, պետք է ուշադիր լինել։

Երբ նա ձեր ձեռքն ամուր է բռնում, ցանկանում է, որ ձեր միջեւ կապ առաջանա։ Այդպես նա ցուցադրում է, որ ձեր ուշադրության կարիքն ունի։ Իսկ եթե պարզապես մատներով բռնում է ձեր ձեռքերը, ուրեմն նա մտերմությունից խուսափում է։

Եթե զբոսնելիս նա մի քանի քայլ ձեզանից առաջ է, ուրեմն իր մասին ավելի շատ է մտածում (իհարկե եթե այդպես նա չի ցանկանում ճանապարհ բացել, որպեսզի ավելի այն ավելի անցանելի լինի ձեզ համար)։ Մնացած բոլոր դեպքերում նա պետք է համահունչ քայլի ձեր կողքին։

 

 

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE