Համարձակ դեկոլտե. Քարդի Բին կարծես թե հագնված է, կարծես՝ ոչ

15:12   2 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քարդի Բին հերթական անգամ զարմացրել է անկեղծ հագուստով։ Ազդեցիկ Քարդին պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Փարիզում, ուր այժմ անցկացվում է Նորաձեւության շաբաթը։

Cardi B

Ռեփ կատարողը մուգ մանուշակագույն զգեստ էր կրում, որը շատ խորը լանջաբացվածք ունի։ Աստղն այդ զգեստով հերթական անգամ ցույց է տվել փարթամ կուրծքը։ Ի դեպ, երգչուհին չի թաքցնում, որ դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը։

Մի անգամ Քարդի Բին համացանցում նույնիսկ կատակել էր այն մասին, որ չի կարողանում լողալ, այդ պատճառով էլ մեծացրել է կուրծքը։ «Ջրի երես դուրս գալու համար»,- կատակել էր նա։

Cardi B

Ատսղն այցելել է նաեւ Chanel-ի գարուն-ամառ 2020 ցուցադրությանը, որի ընթացքում սեւ-սպիտակ կոստյում է կրել։ Քարդի Բին դրանք համադրել էր ոճային գլխարկի եւ բավական լայն տարածում ստացած պրինտով վերարկուի հետ։

Cardi B

 



© NEWS.am STYLE