«Ես սիրում եմ դրսում քնել». Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր լուսակարը

10:45   2 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, հրապարակել է դստեր լուսանկարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում պատկերված է փոքրիկ Միլան։ Նա քնած է դրսում, ինչի վերաբերյալ Սիլվա Հակոբյանը կատակել է մեկնաբանություններում։ «Ես սիրում եմ դրսում քնեմ։ Միլա»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։ 

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Աշխարհում ոչ մի բուրմունք չի կարող փոխարինել այն բույրին, որն ունեն փոքրիկները»։ Երիտասարդ մայրիկն օգտագործել էր նաեւ Միլա հեշթեգը։



© NEWS.am STYLE