«Ինչպես միշտ, մեր ամենասիրելի նախաճաշը` միասին». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը քրոջ հետ

12:43   2 հոկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով:

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է քրոջ` Իրինա Թովմասյանի հետ: Նրանք առօրյա կերպարում են եւ արեւային ակնոց են կրում: «Ինչպես միշտ, մեր ամենասիրելի նախաճաշը` միասին»,- լուսանկարը մակագրել է գեղեցկուհին:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր դստեր՝ փոքրիկ Արիանայի եւ նորածին որդու՝ Ալեքի հետ։ Մայրն ու զավակները գեղեցիկ ժպտում էին: Երջանիկ մայրիկն անգլերենով գրել էր․ «Ժպիտը կախվածություն է առաջացնում»։



© NEWS.am STYLE