Ոճային կերպար, շքեղ մեքենա. Էմմիի նոր լուսանկարը

13:39   2 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Լոս Անջելեսում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է շքեղ մեքենայի ֆոնին։ Էմմին ոճային կերպարում է. նա ամբողջությամբ սեւ հագուստ է կրում, որը համադրել է աքսեսուարների՝ թեւնոցների հետ։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել են գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու հետ։ Լուսանկարն արվել էր ԱՄՆ դրոշի ֆոնին։ Էմմին ոճային կերպարում էր. նա կապույտ շորտ էր կրում, որը համադրել էր սպիտակ տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էր պարզ սանրվածքը։ Երգչուհին մեկնաբանությունների հատվածում մի շարք հեշթեգեր էր օգտագործել, այդ թվում «իմ որդին»։



© NEWS.am STYLE