«Գեղեցիկ զույգ». Աննա Դովլաթյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

14:48   2 հոկտեմբերի, 2019

Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանք հաճախ են կիսվում համատեղ ջերմ լուսանկարներով։

Այս անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել Աննան։ Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում զույգը դասական կերպարում է։ Աննա Դովլաթյանը սեւ կոստյում է կրում եւ վառ դիմահարդարմամբ է. շուրթերն ընդգծված են կարմիր շրթնկերով։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարներ։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել՝ նշելով, որ նրանք գեղեցիկ զգույգ են։

Ավելի վաղ հրարակված կադրերում Աննան երկար, բաց գույնի շրջազգեստ էր կրում, որը համադրել էր աշնանային գեղեցիկ բլուզի հետ։ Նա ցածրակրունկ կոշիկներ էր ընտրել եւ նույն երանգի պայուսակ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ոճային ակնոց եւ լայնեզր գլխարկ։ «Ամենանուրբ», «հիասքանչ»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE