«Միայն մեր ձեռքերում է մեր ներկայացման հաջողությունը». Մարգարիտա Պոզոյանը՝ գրավիչ կերպարում

16:12   2 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին զոլավոր հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Կերպարն ամբողջացնում են արտահայտիչ շպարն ու գլխարկը։ «Մեր ամբողջ կյանքը թատրոն է, որում յուրաքանչյուրն իր դերն է խաղում։ Այդ թատրոնում չկան փորձեր. յուրաքանչյուր անգամ բեմ բարձրանալով՝ մենք խաղում ենք, ինչպես վերջին անգամ, եւ միայն մեր ձեռքերում է մեր ներկայացման հաջողությունը։ Հ. Գ. Կարծում եմ՝ իմ գլխավոր, լավագույն դերը դեռ առջեւում է։ Իսկ ո՞րն է ձեր լավագույն դերը»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին էլեգանտ, կապույտ հագուստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Որպես աքսեսուարներ՝ նա նուրբ վզնոցներ էր ընտրել եւ խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էին գանգուրներն ու արտահայտիչ շպարը։ Երկրպագուները գնահատել էին լուսանկարը՝ բազմաթիվ հաճոյախոսություններ գրելով երգչուհու հասցեին։



© NEWS.am STYLE