17:13 2 հոկտեմբերի, 2019Երգչուհի Անահիտ Սիմոնյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երաժիշտ Հայկոյի կինը կադրեր է տեղադրել, որոնք արվել են մանկության տարիներին։ «Ինչ-որ ժամանակ ես նուրբ էակ էի»,- լուսանկարներից մեկը մակագրել է հմայիչ երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ վերնաշապիկ-զգեստ էր կրում, որը զարդարված էր հետաքրքիր նախշերով։ Հագուստն ընդգծել էր երիտասարդ մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհու հետեւորդներին լուսանկարն ակնհայտորեն դուր էր եկել, նրանք հաճոյախոսություններ էին արել Անահիտ Սիմոնյան։ «Գեղեցկուհի»,- գրել էր նրանցից մեկը։