19:41 2 հոկտեմբերի, 2019Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլուն սեւ կոմբինեզոն է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկները։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել եւ սեւ արեւային ակնոց։ «Բարի առավոտ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր սպորտային կերպարում։ Լիլուն կադրում մոխրագույն սպորտային տաբատ էր կրում, դեղին վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ Կադրին կից նա հարց էր ուղղել իր հետեւորդներին․ «Իսկ դուք ի՞նչ գույներ եք սիրում»։
Գլխավոր լուսանկարը՝ @agassi_photo_graphics