Ջորջ Մարտինը հայտնել է, որ «Գահերի խաղը» կարող էր եւս 5 եթերաշրջան ունենալ

20:11   2 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի գրող, «Սառույցի եւ Կրակի երգ» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալը, հայտարարել է, որ նախագիծը կարող էր եւս 5 եթերաշրջան ունենալ, եթե չխանգարեին պրոդյուսերների հետ տարաձայնությունները:

Image result for george martin game of thrones getty images

«Ստեղծագործական հայացքները երբեմն կարող են չհամընկնել, ինչը վերափոխվում է մեծ թվով վեճերի: Վերջին եթերաշրջանն այնքան էլ ճիշտ չէր: Եթե պրոդյուսերներն ինձ ականջալուր լինեին, ապա շոուն կարող էր եւս 5 եթերաշրջան ունենալ»,- խոստովանել է հեղինակը:

Ջորջ Մարտինը նաեւ պարզաբանել է, որ ստուդիայի շահերից ելնելով՝ ստիպված էր փոխզիջման գնալ եւ զոհաբերել մի քանի սյուժետային գծեր:

Image result for game of thrones last season giphy

Հիշեցնենք, որ 8-րդ եթերաշրջանի վերջին սերիայի թողարկումից հետո երկրպագուները պահանջել են վերանկարահանել սերիալի ավարտը: Հիմա HBO-ն աշխատում է «Գահերի խաղից» Թարգարիենների տան մասին առանձին սերիալի վրա:

Աղբյուրը՝ Buro 24/7

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE