«Հիասքանչ». Էլեն Ասատրյանի գրավիչ լուսանկարը

23:33   2 հոկտեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ծաղիկների ֆոնին։ Նա սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են արտահայտիչ շպարն ու գեղեցիկ դիմահարդարումը։ «Հիասքանչ», «ինչպես միշտ փայլում եք», «տիկնիկ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կարմիր զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացնում էին ամառային բարձրակրունկները։ «Ում խնդրեցի լուսանկարել, չհավանեցի։ Եվ հանկարծ հանդիպեցի @nickegibyan -ին…»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE