Հոկտեմբերի պրեմիերաները. Կինոթատրոններ հաճախել արժե

20:35   3 հոկտեմբերի, 2019

«Ջոքեր»

Ֆիլմը Բեթմենի գլխավոր հակառակորդի մասին է, որն արդեն համարում են «Օսկարի» գլխավոր ֆավորիտ:

1980-ական թվականների սկիզբ, Գոթեմ: Կոմիկ Արթուր Ֆլեքն ապրում է հիվանդ մոր հետ, որը նրան մանկությունից սովորեցնում է «ժպտալով քայլել»: Փորձելով բարիք բերել աշխարհին եւ մարդկանց ուրախություն պարգեւել՝ Արթուրը բախվում է մարդկային դաժանությանը եւ աստիճանաբար հանգում այն եզրակացության, որ այս աշխարհն իրենից կստանա ոչ թե բարի ժպիտ, այլ չարագործ Ջոքերի քմծիծաղը:

Պրեմիերան՝ հոկտեմբերի 3-ին:

«Դու կարողանո՞ւմ ես գաղտնիքներ պահել»

Էմման շռնդյունով տապալում է խորհրդակցությունը եւ գործուղումից վերադառնում օդանավով: Տրամադրությունը ծայրահեղ վատ է: Նա սկսում է իր բոլոր գաղտնիքները հայտնել կողքին նստած տղամարդուն՝ նրան պատմում է ամեն ինչ: Եվ որքան մեծ էր աղջկա զարմանքը, երբ հաջորդ օրը պարզվում է, որ օդանավի այդ նույն հարեւանը իր ղեկավարն է եւ ընկերության հիմնադիրը:

Էկրաններին կցուցադրվի հոկտեմբերի 3-ից:

«Գեմինի»

Ի՞նչը կարող է Ուիլ Սմիթից առավել զիլ լինել: Միայն երկու Ուիլ Սմիթը:

Հենրի Բրոգանը, որն առաջնակարգ քիլեր է, դառնում է խորհրդավոր օպերատիվ աշխատողի թիրախը, որը, կարծես, նրա յուրաքանչյուր քայլի մասին նախապես  գիտի…

Կինոթատրոններում դիտեք հոկտեմբերի 10-ից:

«Անձրեւոտ օր Նյու Յորքում»

Վուդի Ալենը չի դադարում մեզ ուրախացնել:

Տղան նյույորքյան հարուստ ընտանիքից է, աղջիկը՝ Արիզոնայում ոչ մեծ քաղաքից: Մանհեթենում մեծացած պատանին երազում է նրան ցույց տալ իր սիրելի քաղաքը: Ճակատագիրը նրան նման հնարավորություն է ընձեռում, երբ աղջկան ուղարկում են հարցազրույց անցկացնել հայտնի ռեժիսորի հետ: Սակայն այդ անձրեւոտ օրը նրանց կյանքն ընդմիշտ կփոխի:

Պրեմիերան՝ հոկտեմբերի 10-ին:

«Մալեֆիսենտա. Խավարի տիրակալուհին»

Գործողությունները տեղի են ունենում այն բանից մի քանի տարի հետո, երբ Մալեֆիսենտան արքայադուստր Ավրորայի վրա չար կախարդանք է դնում: Ֆիլմը պատմում է խավարի փերիի եւ ապագա թագուհու բարդ փոխհարաբերության, կախարդական անտառի պաշտպանության գործում նոր դաշնակիցների ու հակառակորդների եւ այնտեղ բնակվող մոգական արարածների մասին:

Էկրաններին կցուցադրվի հոկտեմբերի 17-ից:

 

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE