«Իմ կյանքի սերը». Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ամուսնացել են (ֆոտո)

10:40   3 հոկտեմբերի, 2019

Դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ամուսնացել են։ Գեղեցիկ զույգն Instagram-յան էջում արարողությունից ռոմանտիկ լուսանկար է հրապարակել։

Սոֆյա Պողոսյանը գեղեցիկ հարսանեկան զգեստ է ընտրել եւ գլխազարդ։ Գեղեցիկ ու նուրբ կերպարն ամբողջացրել են դիմահարդարումն ու քողը։ Փեսացուն նախապատվություն է տվել կոստյումին։ «Իմ կյանքի սերը»,- այսպես է վերնագրել լուսանկարը Սոֆյա Պողոսյանը։ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն իր էջում տեղադրված լուսանկարը հետեւյալ կերպ է մակագրել. «Կինս ու Ես»։

Նշենք, որ աստղային զույգն օրեր առաջ սիրառատ լուսանկարներ էր հրապարակում Բալիում հանգիստից։ Հրապակված կադրերից մեկում զույգը ջերմ գրկախառնված էր եւ համբուրվում էր։ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ռոմանտիկ հրապարակումը հետեւյալ կերպ էր մակագրել․ «Երջանիկ»։

Լուսանկարները՝ PROFstudio, Instagram



© NEWS.am STYLE