«Պապայի կտորն է». ում է նման Սիլվա Հակոբյանի դուստրը, եւ ով է որոշել երեխայի անունը

11:41   3 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամիսներ առաջ է մայր դարձել եւ այս ընթացքում արդեն հասցրել է լուսանկարներ տեղադրել դստեր՝ Միլայի հետ։

Սիրված երգչուհին Instagram-յան էջի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք չեն մոrացել նաեւ դրական խոսքեր գրել Սիլվայի ու նրա ընտանիքի մասին։ Հարցին, թե ով է որոշել Միլայի անունը, երգչուհին պատասխանել է. «Ես։ Իմ ամենասիրելի անունն է»։

Ի պատասխան մի շարք հարցերի Սիլվան ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, ինչպես նաեւ նշել, որ դուստրը հայրիկին է նման։ «Միլային ավելի շատ ո՞ւմ են նմանացնում» հարցին երգչուհին պատասխանել է. «Պապայի կտորն է»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պատկերված էր փոքրիկ Միլան։ Նա քնած էր դրսում, ինչի վերաբերյալ Սիլվա Հակոբյանը կատակել էր մեկնաբանություններում։ «Ես սիրում եմ դրսում քնեմ։ Միլա»,- այս գրությամբ էր ուղեկցվում սոցիալական ցանցում արված հրապարակումը։ 



© NEWS.am STYLE