Գիա Կանչելին 2009-ին առաջին անգամ Հայաստան ժամանեց. լուսանկարներ «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակի այցից

17:11   3 հոկտեմբերի, 2019

Խորը ցավով ընդունեցինք հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելիի մահվան լուրը: Դեռեւս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը եւ նրա երաժիշտ ընկերներն անցկացրեցին Երեւանում 2009թ.-ի մայիսին: Երեւանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. փողոցներում եւ համերգային դահլիճներում, բոլոր համերգները լեփ-լեցուն էին, հայտնում է Երեւանյան հեռանկարների մամուլի ծառայությունը։

«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել էին քաղաքային տոնի, Երեւան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաեւ Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը (հարվածային) եւ Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ):

Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ Երեւանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին: Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործություններով եւ հայկական պրեմիերաներով: Կատարվեց հայտնի Styx-ը` մեծ նվագախմբի, երգչախմբի եւ ջութակի համար, (մենակատար` Գիդոն Կրեմեր):

Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները եւ պարզապես նրա երաժշտության եւ մարդկային կերպարի սիրահարները:



© NEWS.am STYLE