Սեւ զգեստ, կարմիր շրթներկ. Մարինկա Խաչատրյանն՝ էլեգանտ կերպարում

23:43   3 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարինկան սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Դերասանուհին այն համադրել է խոշոր գոտու հետ։ Մարինկան պարզ սանրվածք է ընտրել եւ վառ շպար. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին խոշոր ականջօղեր է ընտրել եւ մատանի։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարինկան պատկերված էր բնության գրկում։ Երիտասարդ դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ վարնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից Մարինկան մեկնաբանություն չէր թողել։

Գլխավոր լուսանկարը՝ @sargyan_photography



© NEWS.am STYLE