«Счастливы вместе» սերիալի աստղը խափանել է Մալախովի հաղորդումը, որը նվիրված էր իր մասնակցությամբ թմրամիջոցների սկանդալին

14:51   3 հոկտեմբերի, 2019

«Счастливы вместе» («Երջանիկ միասին») սերիալի աստղ, դերասանուհի Նատալյա Բոչկարյովան, որի մոտ, ըստ տեղեկությունների, ոստիկաններն արգելված նյութեր են հայտնաբերել, խափանել է «Ռոսիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Прямой эфир с Андреем Малаховым» («Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ») ծրագրի նկարահանումները։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է հաղորդմանը փորձագետի կարգավիճակով հրավիրված «Դոմ 2»-ի նախկին մասնակից Ռուստամ Սոլնցեւը։

Image result for наталья бочкарева

Մեկնաբանելով Բոչկարյովայի բացակայությունը Մալախովի ստուդիայում՝ արտիստի ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել՝ հաստատելով, որ տեղի է ունեել վերջին պահին։ Նատալյայի ներկայացուցիչը հայտնել է, որ արտիստն անձամբ կմեկնաբանի իրադարձությունը, երբ պատրաստ կլինի։ Սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք Բոչկարյովան ելույթ կունենա հեռուստաալիքներից մեկով, թե հաղորդագրությունը կհրապարակի Instagram-յան էջում։

«Հայտարարություններ կլինեն ավելի ուշ։ Երբ նա անհրաժեշտ համարի... Նա անձամբ ամեն ինչ կպատմի»,- ասել է Նատալյայի օգնականը։

Image result for наталья бочкарева

Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ մեքենայի ղեկին գտնվող դերասանուհին ձերբակալել են ճանապարհային ոստիկանները։ Նշվում էր, որ նա դրական պատասխան է տվել ծառայության հարցին՝ արդյոք նրա մոտ թմրամիջոցներ կան։ Ընդ որում, Բոչկարյովան հրաժարվել է բժշկական զննություն անցնել։ Ավելի ուշ Նատալյան ասել է, որ տեսանյութը մոնտաժված է եղել եւ ինքը դրան ոչ մի առնչություն չունի։



© NEWS.am STYLE