Անջելինա Ջոլին ամբողջությամբ մերկացել է ամսագրի ֆոտոշարքի համար

17:46   3 հոկտեմբերի, 2019

Հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին լուսանկարվել է նորաձեւության ու գեղեցկության մասին ֆրանսիական «Madame Figaro» ամսագրի նոյեմբերյան համար ֆոտոշարքում։ Հրատարակության գլխավոր խմբագիր Ռիչարդ Ջինորիոն Instagram-յան էջում հրապարակել է Ջոլիի լուսանկարները՝ նշելով, որ նա դարձել է թողարկման գլխավոր հերոսուհին։

Анджелина Джоли в ванне

Անջելինան լուսանկարվել է մարմարե լոգարանում։ Արտիստը ջրում պատկերված է էրոտիկ դիրքով։ Բրեդ Փիթի նախկին կինը տեսախցիկին նայում է հանդուգն հայացքով։ Վիզաժիստները Անջելինայի համար տպավորիչ դիմահարդարում են ընտրել՝ ընդգծելով նր դեմքի նրբագեղությունը, ինչպես նաեւ թաց սանրվածք արել։ Ջոլին գեղեցիկ ականջօղեր է կրել եւ մինիմալիստական մետաղական թեւնոց։

Image result for анджелина джоли getty images

Արտիստի երկրպագուները հիացած են լուսանկարով։ «Պարզապես իդեալական», «նա միշտ լեգենդար կլինի», «այսքան կրքոտ լինելը խելահեղություն է», «թագուհի», «ռումբ»,- մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը։ Դերասանուհի Մոնիկա Բելուչին եւ թոփ մոդել Կարլա Բրունին եւս հավանել են լուսանկարը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE