«Ոչ բոլորին է տրված բարի լինել…». Անատի Սաքանյանի գրավիչ կերպարը

10:41   4 հոկտեմբերի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին դասական հագուստ է կրում՝ սպիտակ շապիկ եւ կապույտ կոստյում։ Անատին արտահայտիչ շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերն ու նուրբ վզնոցները։ «Ոչ բոլորին է տրված բարի լինել․ դա նույնպիսի տաղանդ է, ինչպիսիք են երաժշտական լսողությունն ու պայծառատեսությունը, միայն թե ավելի հազվադեպ… Ավելի բարի եղեք, այդ դեպքում միայն ավելի լավ կլինի»,- լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր ամառային գայթակղիչ կերպարում։ Նա սեւ շորտ էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում էին ժիլետն ու բարձրակրունկ կոշիկները։ Դերասանուհին արտահայտիչ շպարով էր։



© NEWS.am STYLE