Արձակուրդն օգտակար է եղել. Վիրջիլ Աբլոն փոխել է Off-White-ի լոգոտիպը

15:42   4 հոկտեմբերի, 2019

Թեեւ սեպտեմբերի սկզին Վիրջիլ Աբլոն արձակուրդ էր վերցրել առողջական վիճակի պատճառով եւ բաց էր թողել Off-White-ի նոր՝ գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը Փարիզում, նա շարունակում է ակտիվորեն աշխատել։  

Ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը փոխել է նորաձեւության տան լոգոն։ Այժմ  խորհրդանշանի կենտրոնում դեմք է պատկերված եւ երկու ձեռք։ Նոր լոգոյի լուսանկարն արդեն իսկ հայտնվել է դիզայների էջում։

View this post on Instagram

A post shared by @virgilabloh on

«@off ____ white ™ ** անհատականության թարմացում»,- հրապարակումը մակագրել է Աբլոն։

Image result for off white getty images

Լոգոյի այդ տարբերակը հանդիսատեսն արդեն իսկ տեսել է Off-White-ի «Մետեորիտային անձրեւ» ցուցադրության ընթացքում, որն անցել է կացվել Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Ըստ Justia տվյալների բազայի՝ Off-White-ը ապրանքանիշի նոր լոգոյի ձեւակերպման համար փաստաթղթերը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին, գրում է Blueprint-ը։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE