Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն անմոռանալի անակնկալ է մատուցել իր երկրպագուին`Մերի Գրովերին: Հոկտեմբերի 1-ին նա 100 տարեկան է դարձել, եւ դերասանը հատուկ նրա համար տեսաուղերձ է ձայնագրել, հայտնում է BuzzFeed-ը:
Посмотреть эту публикацию в Instagram
Սեպտեմբերի 22-ին Ջեյմի Կլինգեր անունով աղջիկը որոշել է Դուեյն Ջոնսոնի հետ ուղիղ կապ հաստատել Twitter-ի միջոցով: «Իմ ծրագիրը՝ Դուեյն Ջոնսոնին խնդրելու ընկերուհուս շնորհավորել 100-ամյակի առիթով (նա պաշտում է այդ դերասանին) կաշխատի»,- գրել է Ջեյմին՝ նշելով Դուեյնին։
Դերասանը համաձայնել է շնորհավորական ուղերձ ձայնագրել Մերի Գրովերի համար։ Հոբելյարը հոլովակը տեսել է հոկտեմբերի 1-ին, իսկ հաջորդ օրը Կլինգերն այդ հրապարակել է Twitter-ում։
«Նա տատիկին անհավանական երջանիկ է դարձրել, իսկ նա լեգենդար է։ Ես միշտ երախտապարտ կլինեմ նրան»,- դերսանի քայլը մեկնաբանել է Ջեյմի Կլինգերը։
Լուսանկարները՝ Matt Winkelmeyer/Getty Images