«Գեղեցիկ ու լիարժեք». նոր լուսանկար Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հարսանիքից

11:41   4 հոկտեմբերի, 2019

Դերասաններ Սոֆյա Պողոսյանը եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, որոնք օրերս հայտնել էին ամուսնության մասին, նոր լուսանկար են հրապարակել հարսանեկան արարողությունից։

Ռոմանտիկ լուսանկարը տեղադրվել է գեղեցիկ զույգի Instagram-յան էջերում։ Հմայիչ դերասանուհին կարեւոր օրվա համար գեղեցիկ զգեստ է ընտրել եւ նուրբ շպար։ Հրապարակված կադրում զույգը մեղմ գրկախառնված է։ Սոֆյան մեկնաբանությունների հատվածում սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել, իսկ հետեւորդները նշել են, որ զույգը շատ գեղեցիկ է եւ բարեմաղթանքեր են հղել։ «Ինչ սիրուն եք ու լիարժեք»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհի Օլյա Հակոբյանը։ 

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Բալիում հանգստի ընթացքում։ Լուսանկարներից մեկում Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ջերմ գրկախառնված էին եւ համբուրվում էին։ «Երջանիկ»,- լուսանկարն այդպես էր մեկնաբանել դերասանը։

Լուսանկարները՝ PROFstudio, Instagram



© NEWS.am STYLE